ԱԽՈՒՐԱՅՆԻ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ,գ. Ախուրյան, Ախուրյան խճուղի ,55
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1883թ. գյուղն ուներ 310 տնտեսություն մոտ 1500 բնակչով: Հարց է ծառանում դպրոց կառուցել: Եկեղեցու գավթում կառուցվում է  1 նախասենյակով և 2 դասասենյակով, 700 ռ. արժողությամբ դպրոց:1883թ. նոյեմբերի 1-ին սկսվում է առաջին պարապմունքը:1885թ. դպրոցը վերաբացվում է` ունենալով 1 առաջին, 1 երկրորդ-երրորդ միացյալ դասարան` 61 աշակերտ, 2 ուսուցիչ, 300 գիրք, 278 ռ. 30 կոպեկ դրամագլուխ, 830ռ. ուսման վարձ և բարեգործական ընկերության 200ռ. նպաստ: Ուսուցիչների աշխատավարձը հաշվարկվել է  900 ռուբլի:1921թ. Դյուզքյանդը համարվում է սոցիալիստական: Դպրոցի շենքը դառնում է խրճիթ – ընթերցարան, ապա`բաներիտ դպրոց , ուր դասերի էին հաճախում գրագիտություն չունեցող տարիքով մարդիկ: 1926թ. դյուզքյանդցիները ձեռնարկում են սեփական միջոցներով դպրոց կառուցել: Նախաձեռնողն ու գլխավորողը լինում է Վահան Հակոբյանը (Բուտչոնց Վահանը):Դպրոցը միահարկ էր, բայց մեծ ու գեղեցիկ, սրբատաշ մեծ քարերով: Այդ շենքը  հետո դարձավ գյուղի ակումբը, կինոյի շենքը, որտեղ տեղավորվեց նաև գրադարանը, գյուղի խորհուրդը: Տարիներ հետո այն դարձավ կարի ֆաբրիկա, ապա` տպարան: 1939թ. պետական միջոցներով կառուցվում և շահագործման է հանձնվում դպրոցական երկհարկանի, որն ընդարձակվում է 1961թ.1968թ.  Ախուրյանի  աշակերտների  թիվը  այնքան  էր շատացել, որ  դպրոցի բակում  կառուցվում է միահարկ նոր մասնաշենք: 1970թ.շրջկենտրոնում կառուցվեց տիպային նոր եռահարկ և երկհարկ մասնաշենքերով դպրոց: Այդ մասնաշենքերն իրար  էին միացված միահարկ , լուսավոր միջանցքով: Մեջտեղում դեպի հետ ընկած էր 220 տեղանոց բեմով և հանդերձարանով դահլիճը, իսկ դրա կողքին մարզադահլիճն էր: 1970թ. գյուղում եղավ 2 դպրոց` մեկը միջնակարգ, մյուսը  ութամյա:1978թ.գյուղամիջում կառուցվում է նոր դպրոցական մասնաշենք և ութամյա դպրոցը դառնում է միջնակարգ 1988թ. երկրաշարժից  հետո: Դպրոցի նախկին շենքը վերանորոգվեց ու դարձավ երաժշտական և արվեստի դպրոց,  իսկ դպրոցական շենքի  փլուզման պատճառով  դպրոցը  տեղավորվեց տնակներում: 2003թ. Համահայկական սոցհիմնադրամի միջոցով կառուցվեց Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի նոր մասնաշենքը, որը գործում է մինչև օրս:

 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան,
Ախուրյան խճուղի 55
Հեռախոս + 374 91777687

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Ախուրյանի 2 հիմնական դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են