ԱԽՈՒՐԱՅՆԻ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ,գ. Ախուրյան, Ախուրյան խճուղի ,55
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
 

Նարինե Կարլենի Մուշեղյան
դպրոցի տնօրեն

Նարինե  Կարլենի  Մուշեղյանը  ծնվել է  1968 թ. ՀՀ Շիրակի մարզի  Ախուրյան  գյուղում՝ մտավորականի ընտանիքում: 1973թ. ընդունվել  է Ախուրյանի թիվ 2 միջնակարգ դպրոցի  I  դասարանը և 1983թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:Ուսումնառության  տարիներին սովորել է գերազանց առաջադիմությամբ: Հատուկ  հետաքրքրություն է ցուցաբերել մաթեմատիկա  առարկայի նկատմամբ: Դպրոցը  սովորելուն զուգահեռ  ստացել է երաժշտական կրթություն: 1984թ. ընդունվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզ-մաթ  ֆակուլտետի մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժինը: Ինստիտուտը ավարտել է գերազանց առաջադիմությամբ և 1989թ. ընդունվել է աշխատանքի Ախուրյանի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես լաբորանտ և մաթեմատիկայի ուսուցչուհի: 1991թ. նշանակվել է  նույն դպրոցում՝ որպես  տարրական դասարանների ուսմասվար: 2001թ.  նշանակվել է նույն դպրոցի  ուսմասվար և աշխատել է մինչև 2006թ. մարտի 22-ը: Շիրակի մարզպետի թիվ 184 որոշման համաձայն՝ նշանակվել է  <<Ախուրյանի թիվ 2 միջն. դպրոց>> ՊՈԱԿ-ին գործադիր տնօրեն: Այժմ <<Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենն է:

ԽՈՍՔ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀ  Շիրակի  մարզի  <<Ախուրյանի թիվ 2  հիմնական դպրոց>>  ՊՈԱԿ-ը  ունի հին  և  հարուստ  պատմություն: Դպրոցը  առողջ  սերունդներ  է  կրթել ու  դաստիարակել,  որոնք  հայտնի  են իրենց  գիտելիքներով ու  հեղինակությամբ թե′ Հայաստանի Հանրապետությունում, թե′  հայրենիքից  դուրս:  Դպրոցում  աշխատում  են  խոստումնալից, պարտաճանաչ  մանկավարժներ, որոնք իրենց հայրենանվեր գործով կրթում  ու  դաստիարակում  են  մատաղ  սերունդներին:  Մեր  նշանաբանն է. <<Գիտելիքը  զենք է , ոչ  թե  նպատակ>>: Այդ  զենքով  ենք  պայքարում բոլոր  դժվարությունների դեմ:

 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան,
Ախուրյան խճուղի 55
Հեռախոս + 374 91777687

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Ախուրյանի 2 հիմնական դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց © 2016